Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուզաննա Եղնուկյանին հարվածելու գործը կարճվեց (տեսանյութ)

Հասարակություն
ruzan-eghnukyan

Հանցակազմի բացակայության հիմքով նախաքննական մարմինը կարճել է մարտի 24-ին  «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Ռուզաննա Եղնուկյանին բաց վնասվածք պատճառելու համար հարուցված  քրեական գործը: «Մեր երկրում իրավական համակարգը չի գործում:  Չունենք իրավական համակարգ, որն անկախ է, բոլորը հրաման են կատարում եւ բոլորին պարզ է, թե որտեղից են դրանք գալիս»,- «Ա1+»-ին ասաց Ռուզաննա Եղնուկյանը: Ռուզաննա Եղնուկյանի համար տարօրինակ է, որ այս գործը կարճում են, իսկ ամուսնուն՝Կարո Եղնուկյանին,  կալանավորում  «Սասնա ծռեր » խմբին օժանդակելու համար. « Ընդամենը 4 գաղտնալսումների հիման վրա, որում մեղադրվում է տեղեկություններ տարածելու մեջ, որը ազատ խոսքի սահմանափակում է, իբրեւ իմացել է, որ զրահատեխնիկա է շարժվելու եւ հրապարակել է դա՝ խոչընդոտելով իրավապահների գործողություններին»: Նրա խոսքերով՝ ամուսնուն առաջադրված մեղադրանքներն անհիմն են: «Ինձ թվում է իրավապահ համակարգում խառնաշփոթ իրավիճակ է, իրենք հոդվածներ են դրել մեկը մյուսից,  դրել են, բայց հիմա դրա տակից ոնց պետք է դուրս գան, չգիտեմ:  Մեկը, որ բացահայտ ինչ- որ մեկի աչքն է հանում եւ ազատվում է, որպես ինքնապաշտպանություն ասելով, սպանություն է կատարվում իր տան բակում  եւ ազատվում է ինքնապաշտպանություն ասելով , իսկ անմեղ մարդիկ իրենց ձայնը բարձրացնելու համար կալանավորվում են եւ ենթարկվում են խոշտանգումների, կտտանքների, անարդար հետապնդումների»,- ավելացրեց նա: Կալանավորված Կարո Եղնուկյանի տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելանք է դրված: Եղնուկյաննների ընտանիքը նրա մասին  տեղեկություններ է ստանում միայն փաստաբանի միջոցով:  5 երեխաները անհամբեր սպասում են նրա վերադարձին՝ հատկապես 10-ամյա փոքրիկը:  «Որպես ծննդյան նվեր, ցանկանում էր հայրիկին տեսակցել, որը չեղավ, ոչինչ ուժեղ երեխա է, կդիմանա»,- պատմում է Ռուզաննա Եղնուկյանը: Հիշեցնենք, որ  Կարո Եղնուկյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: