Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրաքանչյուր հայի պարտքն է հնարավորինս նպաստել երկրի զարգացմանը. ԱԺ նախագահ

Պաշտոնական
galust-sahakyan-1

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՀ անկախության ընդունմանը նվիրված միջոցառմանը Օգոստոսի 23-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ  Հերմինե Նաղդալյանն   ու  ԱԺ  պատգամավորները  ներկա են  գտնվել  Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը:   ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել ելույթով:  Խորհրդարանի ղեկավարը  եւս մեկ անգամ արժեւորել է անկախ պետականությունը, տասնամյակների ընթացքում անկախ Հայաստանի ձեռքբերումները եւ   ընդգծել, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է  հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը: Տեղեկացնենք,  որ   Մելիք Ադամյան  հասցեում գտնվող  հուշատախտակը, որը փաստում է 1990-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության մասին հչակագիրը, ամեն տարի այս օրը մեկտեղում է ինչպես պետական-քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների: