Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ­-ը՝ նոր ԸՕ­-ի մասին

Պաշտոնական
yntrutyun1

Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը օգոստոսի 19­-ին Հայաստանի իշխանություններին են փոխանցել է փոփոխված Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իրենց համատեղ երկրորդ կարծիքը: Փաստաթղթում շեշտվում է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է 2015թ­ ի դեկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում: «Չնայած, որ ընտրական համակարգն ամբողջովին նոր է, բարեփոխումներն առնչվում են այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են ընտրողների ցուցակների ճշգրտությունը, որը նախկինում ևս շեշտվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ­ի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում: Կարևոր է, որ 2016թ­ի մայիսի 25-­ին նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը տեղի է ունեցել նշանակալի մեծամասնությամբ, ինչին հաջորդել է իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև համաձայնությունը` ընդլայնելու ժողովրդավարական ընտրությունների համար անհրաժեշտ նախապայմանները (ՏԻՄ ընտրությունները կանցկացվեն 2016թ­ի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները 2017թ­ի գարնանը): Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ևս կառուցողական կերպով ներգրավված են եղել բանակցություններում` չնայած, որ ի վերջո չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը: Այն ստեղծել է հիմք, որպեսզի խորհրդարանը 2016թ­ի հունիսի 30­-ին ընդունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք մասնավորապես առնչվում էին ընտրական գործընթացի վերահսկման մեջ նոր տեխնիկական միջոցների ներդրմանը` այն պայմանով, եթե ապահովվի համապատասխան ֆինանսավորումը: Այս փոփոխությունները կարող են դիտարկվել որպես նոր ընտրական համակարգի և ընթացակարգերի նկատմամբ հանրային վստահության բարձրացման ավելացման միջոցներ: Այս իրավիճակը ցույց է տալիս ինչպես իշխող մեծամասնության, այնպես էլ ընդդիմության կառուցողական մոտեցումը, ինչը կարող է խթանել նոր Ընտրական օրենսգրքի կենսագործմանը: Վենետիկի հանձնաժողովը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ­ը իրենց աջակցությունն են հայտնում փոխզիջումային այս ոգուն և ցանկանում, որ այն տիրի նաև Ընտրական օրենսգրքի իրականացման և 2016թ­ի աշնանը նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրության ժամանակ»,­ ընդգծվում է փաստաթղթում: Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ­ի համատեղ երկրորդ կարծիքին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: թարգմանությունը՝ http://armenpress.am/