A
A
Կինը շտապօգնության ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել
Օգոստոսի 21-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Թամարա Հարությունյանի դիակը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Թ. Հարությունյանը Երևան-Սևան ճանապարհի 34-րդ կմ-ի հատվածում շտապօգնության «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս է նետվել և մահացել: Կատարվում է քննություն: ՀՀ Ոստիկանություն