Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջակա միջավայրին հասցվել է 1.13մլն.դրամի վնաս

Պաշտոնական
Argelvac-e

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 15-19.08.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 0.85մլն.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում և հաշվարկվել 1.13մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես`  Բուսական աշխարհի պահպանության ոլորտ.      Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է  970.9հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝ Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 180.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 790.9հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Հողերի պահպանության ոլորտ.       Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.0հազ.դրամի և հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝  Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 79.25հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: