8 ժամ Վերաքննիչ քրեական դատարանի մոտ (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանում այսօր Սասնա ծռերի, ինչպես նաեւ Անդրեաս Ղուկասյանի եւ Դավիթ Սանասարյանի կալանքի որոշումները բողոքարկելու օր էր: Անդրեաս Ղուկասյանի բողոքը հետաձգվեց, նիստին նա ներկա չէր «Դատական նիստը հետաձգվեց մինչեւ օգոստոսի 24-ը, որպեսզի ապահովվի նրա ներկայությունը դատական նիստին»,-ասաց Անդրեաս Ղուկասյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։ Վերաքննիչի դիմաց հատուկենտ մարդիկ են հավաքված: Հաջորդը լսվեց Պավել Մանուկյանի գործը: Փաստաբանն ասում է, որ դատարանը նրան ազատ արձակելու պաշտպանության կողմի միջնորդությունը մերժեց՝ գուցե փախչի Հայաստանից։ Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը բացատրում է. «Կարող ա խուսափի, կարող ա թաքնվի, կարող ա այլ արարք կատարի եւ այլն։ Ինչպե՞ս են պատկերացնում, որ էն մարդիկ, ովքեր հեղափոխական պայքարի են ելել, պետք է թողնեն երկրի տարածքը»: Փաստաբանի կարծիքով միջնորդության մերժումը քաղաքական պատճառ ունի: Թաթուլ Թամրազյանի պաշտպանը դա կվկայի, ինքը նույնիսկ բողոքի մերժումը հիմնավորող վճիռը չունի, հիմնավորումը սակայն նույնն է՝ գուցե փախչի դատապարտյալների հիվանդանոցից ։ «Նրան օրվա մեջ մի քանի անգամ ցավազրկում են ներարկելով, շարժումները սահմանափակ են, գրեթե չի քայլում, եւ գուցե մի քանի ամիս հետո նորից վիրահատեն»,- ասում է Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը։ Դավիթ Սանասարյանի կալանավորման որոշումը բողոքարկելու վճիռը չմերժվեց Այստեղ օգնեց գրավը։ Ռոբերտ Ռեվազյանը նիստից հետո հայտնում է, «Դատախազությունը գրավի դեմ էլ առարկեց։ Հիմնավորեցին, որ դրա հիմքերը չկան, ինքը կարող է թաքնվել, եթե ազատության մեջ հայտնվի»: Մերժվեց նաեւ «Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանի վերաքննիչ բողոքը: Փաստաբանն ասում է, որ իրենց բերված ոչ մի փաստարկ, որ ազատությունը քննության խոչընդոտ չէ, չեն ընդունվում Վարդան Գերավետյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը տեղեկացնում է, « Պնդում են, որ առկա է հիմնավոր կասկած, առ այն, որ Վարդան Գերավետյանը առհասարակ առնչվում է իրեն մեղսագրվող երկու արարքներից որեւէ մեկին եւ բերել այն հիմնավորումները, որոնք հիմք են հանդիսանում պնդելու համար, որ առկա է կասկած նաեւ նրա ապօրինի վարքագծի կապակցությամբ, որը կանխելու համար անհրաժեշտ է կիրառել կալանավորումը որպես խափանման միջոց»: Սասնա եւս երկու ծուռ դեռեւս ազատության մեջ չեն հայտնվի: Նրանցից մեկի՝ Սմբատ Բարսեղյանի դիմումը մերժվել է տեղում: Մյուսը՝ Հովհաննես Վարդանյանը կսպասի մի քանի օր իմանալու, թե ինչ հիմքով են մերժում իր բողոքը: