Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խանդոյանի լիազորագիրը հաստատվել է

Քաղաքականություն
ԿՀանդօըան

Պարզաբանում Ի պատասխան ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի  կալանավոր Արայիկ Խանդոյանի փաստաբանի` այսօր լրատվամիջոցներում հրապարակած տեղեկատվության, համաձայն որի` արդեն 3-րդ օրն է`ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի հաստատում կալանավոր Արայիկ Խանդոյանի լիազորագիրը, որի միջոցով վերջինիս վստահված անձը պետք է կազմակերպի ՏԻՄ ընտրություններում Ա. Խանդոյանի թեկնածության առաջադրումը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է հետևյալը: ՀՀ ԱՆ  «Նուբարաշեն»  ՔԿՀ-ի վարչակազմը Արայիկ Խանդոյանի`իրեն  «լիազորագրի 4 բնօրինակ» տրամադրելու մասին դիմումը ստացել է օգոստոսի 17-ին: Հայտնում ենք, որ համաձայն  «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին » ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշման` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետը ստորագրությամբ և զինանշանի պատկերմամբ կնիքով հաստատում է կալանավորված անձի կողմից ներկայացված լիազորագիրը: Լիազորագրի բոլոր 4 օրինակները   «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացվել են  միայն այսօր`օգոստոսի 19-ին` ժամը 13.20-ի սահմաններում, և հաստատվել են ժամը 13.35-ին:   ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին