A
A
ԲՀԿ-ականը կհանի իր թեկնածությունը,եթե Խանդոյանն առաջադրվի
«Սասնա Ծռերից» ազատամարտիկ Արարատ Խանդոյանը մեկուսարանից հայտարարություն էր տարածել, որ ցանկություն ունի առաջադրվելու սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք համայնքապետի ընտրություններին։ Ծաղկահովիտի համայնքապետի ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է նաեւ ԲՀԿ անդամ, Ծաղկահովիտի ԲՀԿ կառույցի պատասխանատու Աշոտ Հակոբյանը։ ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել, թր վերջինս տեղեկացրել է , որ եթե Արարատ Խանդոյանը առաջադրվի Ծաղկահովիտում կայանալիք համայնքապետի ընտրություններում, ապա ինքը իր թեկնածությունը կհանի։ Առաջադրումների ժամկետն ավարտվում է այսօր ժամը 18.00-ին։