Թաթուլ Թամրազյանը կմնա կալանքի տակ (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի ա նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ «Վարույթն իրականացնող մարմինը ներկայացրեց իր դիրքորոշումը, այն է՝ Թաթուլ Թամրազյանը կթաքնվի վարույթ իրականացնող մարմնից, կխոչընդոտի նախաքննությանը»,- այս մասին Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Սակայն, ըստ նրա, որեւէ նյութ, որը հիմնավոր կդարձներ այդ դիրքորոշումը, դատարանին չի ներկայացվել: Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու հոդվածներով։ Նա վիրավորվել էր հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման արդյունքում վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա առողջական վիճակը ծանր կայուն է: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել հիվանդանոցում: