A
A
Խանդոյանի փաստաբանը զբաղվում է լիազորագրի հարցով
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում չեն խախտել Արայիկ Խանդոյանի ընտրական իրավունքը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ հասարակայնության հետ կապերի բաժնից: «Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմը պետք է հաստատի լիազորագիրը եւ ընթացք տա, ոչ թե լիազորագիր տրամադրի, այս պահի դրությամբ նրանց ձեռքի տակ լիազորագիր չկա, ոչ-ոք չի ներկայացրել»,- նշեց բաժնի աշխատակիցը: Իսկ այս հարցով Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ա1+»-ին ասաց, որ նրան քիչ առաջ են հայտնել՝ լիազորագիր տրամադրելու մասին եւ նա այս պահին զբաղվում է այդ հարցով: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անհիմն ձգձգում է և լիազորագիր չի տալիս նրա վստահորդին, որպեսզի նա մասնակցի ՏԻՄ ընտրություններին։