A
A
ԱՆ-ը՝ երեկ վթարի ենթարկված քաղաքացիների մասին
Երեկ երեկոյան Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի տուժածներից բժշկական կենտրոն է դիմել երեք քաղաքացի` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։ Այդ մասին հայտնում է ԱՆ մամլո ծառայությունը։
Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում ավագ քրոջ մոտ ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածքներ, իսկ մյուս կնոջ մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա գանգատվել է միայն գլխացավից։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։
Տուժածներին ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել։