A
A
Անդրիաս Ղուկասյանը կմասնակցի դատական հաջորդ նիստին (տեսանյութ)
Վերաքննիչ քրեական դատարանը հետաձգել է Անդրիաս Ղուկասյանի կալանքի դեմ բողոքի քննությունը մինչեւ օգոստոսի 24-ը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը հաջորդ դատական նիստին ապահովելու համար։ Հիշեցնենք,որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի՝ զանգվածային անկարգություններ հրահրելու հատկանիշներով։