Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումներից խոսելիս. Շավարշ Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh-qocharyan

ԼՂՀ  հարցով  զիջումների կամ փոխզիջումների մասին  հայտարարությունները  արտաքին գործերի  փոխնախարար Շավարշ Քոչարյանը  պարտվողական տրամադրության հետեւանք է համարում. «Որովհետեւ առ այսօր ես Բաքվից չեմ լսել որեւէ հայտարարություն զիջման մասին: Երբ Բաքուն խոսի զիջումների մասին, այն ժամանակ կարելի է խոսել փոխզիջումների մասին: Քանի դեռ այնտեղ չեն խոսում, ինքնին այդպիսի հարցեր բարձրացնելը կարծում եմ՝ կոռեկտ չի». Հայաստանի ու ԼՂՀ-ի իշխանությունների հայտարարությունները նրա պնդմամբ այլ  ենթատեքստ ունեն. «Այլ բան է, երբ բանակցային գործընթացի մասին խոսելիս, հայկական  կողմը ասում է՝ այո, փոխզիջումների պատրաստ ենք, բայց, քանի դեռ հայտարարություն չկա, ավելին` այն կողմից ավելի կոշտանում դիքերը հայկական կողմից խոսել այդ մասին անիմաստ է». Երբ գործը  հասնի փոխզիջումներին, ի՞նչ է զիջելու Հայաստանը. «Ես չեմ հասկանում, դուք հաճո՞ւյք եք ստանում զիջումներից խոսելիս: Ինչո՞ւ Ադրբեջանում ես չեմ լսել որեւէ մի անգամ, որեւէ մի լրագրող հարց տա Բաքվին՝ դուք ի՞նչ զիջման եք պատրաստ»: Փոխարտգործնախարարը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ սպասվում է նոր եռակողմ՝ Սարգսյան- Պուտին- Ալիեւ հանդիպում: Միայն վստահեցրեց, որ հայկական կողմը երբեք չի խուսափում նման հանդիպումներից, եթե դրանցով կարելի է հասնել, որեւէ արդյունքի: