Վարուժան Ավետիսյանի կոչը Անդրիաս Ղուկասյանին
Հիմնադիր խորհրդարանը տարածել է Վարուժան Ավետիսյանի նամակը. այն ներկայացնում են ստորեւ «Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը քաղբանտարկյալ, ազգային-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին 16 օգոստասի 2016թ. «Վարդաշեն» ՔԿՀ Սիրելի՛ Անդրեաս, Այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը: Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին: Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը: Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին: