A
A
Նախարարն ու դեսպանը քննարկել են հուլիսյան իրադարձությունների հետ կապված հարցեր
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 17-ին Երեւանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման եւ դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին եւ համատեղ իրականացվող այլ ծրագրերին: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն