A
A
ՄԻՊ-ում քննարկում են Մազմանյանների դիմումը
ՄԻՊ հայտարարությունը. Մ. Մազմանյանի կնոջ՝ Ք. Արամյանի օգոստոսի 5-ի դիմումի հիման վրա նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Քննարկման շրջանակներում, ՀՀ մարդու իրավուքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Մհեր Մազմանյանին: Կատարված ուսումնասիրությունների և Մ. Մազմանյանի հետ տեղի ունեցած առանձնազրույցի հիման վրա կատարվել են հետևյալ աշխատանքները.
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների հիման վրա քրեական հետապնդում իրականացնող մարմնին են ներկայացվել անձին արգելանքի վերցնելու հետևանքով առանց գոյատևման միջոցների մնացած անչափահասների խնամքի իրավունքի իրացման, ինչպես նաև Մ. Մազմանյանի տեսակցությունների, հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելքի հետ կապված հարցերը և օրենքի համաձայն՝ պահանջվել են համապատասխան պարզաբանումներ:
- Երևանի քաղաքապետարան է ներկայացվել Մ. Մազմանյանի ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցը՝ առաջարկելով քննարկել այն: Կարևորվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնում Մ. Մազմանյանի ընտանիքը հաշվառելու, ինչպես նաև անապահով ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության ծրագրերում և ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկելու հարցերը:
- ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել պարզաբանումներ տրամադրելու պահանջ Մ. Մազմանյանի հետ առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված հարցի կապակցությամբ:
- ՄհերՄազմանյանիերեխաներինաջակցությունտրամադրելուկազմակերպմաննպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ աշխատանքներ են սկվել նաև միջազգային կազմակերպությունների հետ: Վերջիններիս ներկայացուցիչները նախնական ուսումնասիրություններ կատարելու համար այցելել են Մ. Մազմանյանի ընտանիքին: Այցելության ընթացքում նրանց կողմից գնահատվել են Մ. Մազմանյանի ընտանիքի առաջնահերթ կարիքները և անհապաղ լուծում պահանջող սոցիալական խնդիրները: