Անդրիաս Ղուկասյանը ինքնակամ չի դադարեցնի հացադուլը (տեսանյութ)
Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը երկու շաբաթ է հացադուլ է անում։ Օգոստոսի 1-ին դատարանում, երբ որոշվում էր նրա խափանման միջոցը, Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց հացադուլի մասին՝ վստահ, որ իր նկատմամբ հատապնդումը քաղաքական է։ Վերջին անգամ Անահիտ Թարխանյանն ամուսնուն հենց դատարանում է տեսել։ Նրա հետ տեսակցել թույլ չեն տալիս։ Կինն ամուսնու մասին տեղեկություններն հիմնականում փաստաբանից է ստանում։ Անդրիաս Ղուկասյանն իր որոշումներում հաստատակամ է,- ասում է նրա պաշտպան Լուսինե Սահակյանը։ Ըստ նրա՝ եթե առողջական վիճակի պատճառով իր պաշտպանյալին չպարտադրեն դադարեցնել հացադուլը, ապա սեփական կամքով Անդրիաս Ղուկասյանը չի դադարեցնի։ Փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ Անդրիաս Ղուկասյանի կալանքի որոշումը չեղյալ համարելու համար։ Նա շինծու է համարում առաջադրված մեղադրանքը։ Մանրամասները՝ տեսանյութում