Սերգեյ Շոյգույի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի պաշտպանության նախարարները, Ղրղզստանի ԶՈւ ԳՇ պետը, Տաջիկստանի պաշտպանության նախարարի տեղակալը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավել վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ վաղը՝ օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Անդամ երկրների ԶՈւ հրամկազմի ներկայացուցիչներից բացի, նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: