Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Պաշտոնական
1-4

Օգոստոսի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների շուրջ։

Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: