A
A
Պարապությունից հրապարակում շարված են. թալինցի (տեսանյութ)
61-ամյա թալինցի Սերյոժա Պողոսյանն արդեն երկու տարի է՝ հիվանդության պատճառով ընտանիքի բյուջեում ոչ մի կոպեկ ներդրում չի արել։ Հիմա միայն տղան է աշխատում ու պահում իրեն,կնոջը, հարսին ու թոռներին։ Սերյոժա Պողոսյանի պնդմամբ՝ Թալինում իր վիճակում շատերն են գտնվում։ «Ով որ դուրս ա գնացել, դրսից թե մի քանի կոպեկ ուղարկեց, լավ ա, թե չէ էստեղ գործ չկա, պարապություն ա, էն ա հրապարակը նայիր,մարդիկ շարված են։ Հիմնական սխալը գիտե՞ս որն ա, որ ասենք՝ գործը էստեղ՝ Թալին ա, ուրիշ տեղից են գալիս ու էդ գործը անում, թալինցին գնում է, ուրիշ տեղ է գնում գործը անում, սովետի ժամանակ այդպիսի բան չկար՝ Թալին էր գործը թալինցին էր աշխատում,չէր գալիս ապարանցին»,- ասում է նա։