Հաց հասցնողի ընտանիքն առանց հացի չի մնալու (տեսանյութ)
Հռչակավոր հաց հասցնող Արթուր Սարգսյանի աշխատանքները գնելու համար քաղաքացիները եկել էին Վերնիսաժ։ Մի երիտասարդը միանգամից երեք աշխատանք է գնում երկու ջութակ եւ մեկ արեւային ժամացույց։ Ընկերներն Արթուրի աշխատանքները վաճառելիս չեն էլ փորձում նրա հեղինակության հաշվին բարձրացնել աշխատանքների գինը։ «Թեկուզ շատ մարդ կողքից ասում ա մի քիչ թանկ ասեք, բայց ես գտնում եմ՝ ինչի՞ համար, ի՞նչ է՝ շահարկե՞նք էդ տղու էնտեղ գտնվելը»,-ասում է նրա ընկերը»,-ասում է Սամվել Թադեւոսյանը: Մեկ ժամվա ընթացքում վաճառքի աշխուժությունը հասնում է գագաթնակետին Երկու ժամ հետո արդեն վաճառքում Արթուրի ոչ մի աշխատանք չկա: Գումարն ընկերները փոխանցելու են նրա անունով բացված հաշվեհամարին: Թող իշխանություններն իմանան, որ հաց հասցնողի ընտանիքն առանց հացի չի մնալու «Հիվանդ մարդ ա, ի՞նչ են ուզում էդ տղուց: Հելնելու ա ի՞նչ անի, որ ստորագրությունով ազատ արձակեն: Նորից պիտի հա՞ց տանի: Ու՞մը տանի: Արդեն տարել է»,- ասում է Սամվել Թադեւոսյանը։