Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյան-Պուտին հանդիպումը կարեւորներից չէր. Բոստանջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-bostanjyan

Պուտին-Սարգսյան վերջին հանդիպմանը հնչած գնահատականները տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անկարևոր է համարում: Նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ոչ թե  Սարգսյանի , այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հետ Պուտինի հանդիպումներին։ «Ակնհայտ է, որ քաղաքական մեծ խաղեր, շահերի ահավոր բախում է այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում եւ, ըստ էության, այս պահի դրությամբ լավ չի ձեւավորվում Հայաստանի համար: Հայաստանի Հանրապետությունը, կարծեք թե, դուրս է մնում ընդհանրապես բոլոր զարգացումներից»,- ասաց  նա։