Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն Աշտարակում կառաջադրի քաղաքապետի թեկնածու

Պաշտոնական
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

Այսօր տեղի է ունեցել Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Խորհրդի նիստին ներկա էին ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ: Տարածքային խորհուրդը քննարկեց առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և որոշեց սեպտեմբերի 18-ին Աշտարակի քաղաքապետի ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրել Արշալույս Մեջլումյանին: Աշտարակի ԲՀԿ տարածքային խորհուրդը  հաստատեց նաև քաղաքապետի առաջիկա ընտրություններում ԲՀԿ ավագանիների ցուցակը:   ԲՀԿ մամուլի ծառայություն