A
A
Երևանում 5-րդ հարկի բնակիչն ընկել է 2-րդ հարկի պատշգամբի տանիքին և մահացել
Օգոստոսի 9-ին, ժամը 16.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1938 թ. ծնված Ա. Մ.-ն ընկել է 2-ին հարկի 3-րդ բնակարանի պատշգամբի տանիքին: Փրկարարներն իջեցրել են դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: ԱԻՆ