Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրիկ Երևանի» գործով ևս երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել

Պաշտոնական
111111111111111111-2

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության ևս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար   2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատությանհրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողներիկողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեականլիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողիմասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքըդիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկքննչական ծառայությունում հարուցված և քննվող քրեական գործինախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարականգործողությունների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդմասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Ա.Դ.-ին և Ն. Պ.-ին: Ոստիկանության ծառայողներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015 թվականի հունիսի 23-ին, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում էր կայացրել՝ ոստիկանության հիշյալ ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Այսպիսով, հիշյալ քրեական գործի նախաքննության արդյունքներով պետական հատուկ ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողների մեղադրանք է առաջադրվել՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն