Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն (տեսանյութ)

Պաշտոնական
police-1-1

Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ոստիկանության պետը ներկայացրեց համակարգում կատարված կադրային փոփոխությունները: Վլադիմիր Գասպարյանը տեղեկացրեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ու գրանցվել կադրերի ռեզերվում: Ոստիկանության պետը ներկայացրեց Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետին՝ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին, որը մինչ այս ղեկավարում էր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը: Վլադիմիր Գասպարյանի հրամանով կատարվել են նաև կադրային այլ փոփոխություններ: Մասնավորապես, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել Լոռու մարզային վարչության պետ Արտակ Կարապետյանը, որին այդ պաշտոնում փոխարինել է Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը վարչությունների նորանշանակ ղեկավարներին տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: ashot karapetyan police 5 police 4