Զինվորը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից
Քննություն է տարվում՝ պարզելու կրտսեր սերժանտ Վահան Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 09-ի սահմաններում, դիտակետում դիտորդի պարտականություններն իրականացնելիս՝ իրեն ամրակցված ինքնաձիգից: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու զինծառայողի մահացու հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին կարդալ նաեւ ԼՂՀ ՊՆ. Մահացու վիրավորում է ստացել զինծառայող