Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Պաշտոնական
armen-davit

Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կատարել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողականհիմնարկ: Այցի շրջանակներում Պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, ԱնդրիասՂուկասյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ: Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը:Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը,Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը կամ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահմանպայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։ Քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելություններըայսուհետ եւս կրելու են շարունակական բնույթ:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ