A
A
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բարաք Օբամային
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ: «Մեծարգո պարոն Նախագահ, Մեծապես արժևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև տարեցտարի ամրապնդվող բարեկամությունն ու համագործակցությունը՝ խարսխված առաջին հերթին ընդհանուր արժեքների, ձգտումների ու փոխադարձ վստահության վրա։ Ձեր վարչակազմի օրոք մեր համատեղ ջանքերով հայ-ամերիկյան փոխգործակցությունը հասցրել ենք ամենաբարձր մակարդակին։ Միաժամանակ պատրաստակամ ենք ներդնելու բոլոր ջանքերը նոր ձեռքբերումներ արձանագրելու նպատակով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: