Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում վնասազերծվել է РГД-5 տեսակի ձեռքի մարտական նռնակ

Պաշտոնական
12.10.11-5576Նռնակ

Օգոստոսի 4-ին, ժամը 13.24-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Որմնադիրների փողոցում հայտնաբերվել է նռնակ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գլինկայի և Որմնադիրներ փողոցների խաչմերուկի մոտակայքում հայտնա-բերվել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակ, որի վնասազերծման համար անհրաժեշտ է ՊՆ ինժեներասակրավորական խումբը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ՊՆ ինժեներասակրավորական խումբը: Խումբը վնասազերծել է «РГД-5» տեսակի ձեռքի մարտական նռնակը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: