Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տները փլվում են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության պատճառով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shin

Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությունը Արշակունյաց 292 հասցեի բնակիչներին երկրաշարժ են հիշեցնում: Շինաշխատանքներն սկսվում են առավոտյան 7-ին, ավարտվում երեկոյան 8-ին՝ առանց հանգստյան օրերի: Քաղաքացիները մտավախություն ունեն, որ մի կողմից աղմուկի ու փոշու, մյուս կողմից շինաշխատանքների արդյունքում օր-օրի թուլացող ու փլվող պատերը լուրջ վտանգ կարող են դառնալ իրենց համար: «Շոր մաքուր հագնել չգիտենք ինչ բան ա: Ջուրը խմում ես, կեղտաջուր ա գալիս, կոյուղին տակնուվրա ա լինում, ջրերը դուրս ա գալիս: Երկու տղա եմ մեծացնում, վաղը մյուս օր բանակ են գնալու, ազգի պահապան են դառնալու ու սենց արհամարհանք իմ էրեխու հանդեպ՝ էս քարերը գլխին թափվելով»,- ասում է բնակիչներից մեկը: Փորձել են խոսել շինաշխատանքները համակարգող անձանց հետ, հրավիրել տուն, որպեսզի  ցույց տան իրենց կրած վնասները, սակայն որեւէ մեկը չի ցանկացել լսել նրանց: Մեր նկարահանման պահին այնտեղ գտնվող շինարարները նույնպես հրաժարվեցին խոսել: Արշակունյաց 292 հասցեի բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն առայժմ պատասխան չեն ստացել: Նրանք պահանջում են կամ դադարեցնել շինաշխատանքները կամ էլ փոխհատուցել դրանց արդյունքում կրած վնասները: Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նախատեսված է ավարտել 2019 թվականին: Ավելին՝ տեսանյութով