Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քայլեր կձեռնարկվեն՝ Էրեբունիում բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ

Պաշտոնական
ppc

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջին երկու շաբաթների ընթացքում ստեղծված անհարմարությունների համար հայցելով Էրեբունի վարչական շրջանի բնակիչների ներողամտությունը, աշխատակազմի համապատասխան վարչություններին հանձնարարել է քայլեր ձեռնարկել վարչական շրջանի բնականոն առօրյան վերականգնելու ուղղությամբ: Ըստ այդմ հանձնարարվել է պատկան մարմինների կողմից իրականացվող օպերատիվ աշխատանքների ավարտից անմիջապես հետո քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի գործարկման վերականգնման, կոմունալ ծառայությունների աշխատանքների լիարժեք կազմակերպման, ինչպես նաև տվյալ տարածքում ընդհատված ծրագրերի վերսկսման ուղղությամբ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն