Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում և Հայաստանում

Պաշտոնական
42b0fe889737196fba50ae022c2400fe

Ինչպես հաղորդում է Միջերկրածովյան սեյսմոլոգիական ընկերությունը, երկրաշարժի էպիկենտրոնը Բաքվից 143 կմ արևմուտք է, Սաբիրաբադից՝ 22 կմ հյուսիս-արևմուտք:

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 08:46-ին: Էպիկենտրոնում այն եղել է 4,9 մագնիտուդ: Հիպոկենտրոնը 62 կմ խորության վրա է: Հայաստանում այն զգացել են Սյունիքի մարզում, նաև Երևանի որոշ վարչական շրջաններում: Երկրաշարժն ուժգին ցնցում է առաջացրել նաև Արցախում: