Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ալեք Ենիգոմշյանի համար մեկուսարանում չկան ապրելու  պայմաններ

Հասարակություն
nikolay-baxdasaryan

ԱԱԾ ժամանակավոր պահման մեկուսարանում գտնվող Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի  մոտ խնդիրներ են ծագել՝ տարրական պայմանների հետ կապված: «Սնվելու, ջրի, գիրք կարդալու: Նա այնտեղ մենակ է մնում եւ շատ դժվար է»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը: Այսօր փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ այցելել է հաշմանդամություն ունեցող  Ալեք Ենիգոմշյանին: Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ պաշտպանի գրասենյակն այժմ զբաղվում է այդ խնդիրներով, սակայն վարչակազմը տեխնիկապես չի կարող այդ խնդիրները լուծել:  ԱԱԾ ժամանակավոր պահման մեկուսարանում, ըստ պաշտպանի,  չկան Ենիգոմշյանի ապրելու համար համապատասխան պայմաններ, նրա նորմալ կենսամակարդակն ապահովելու պայմաններ: Բացի այդ, Ալեք Ենիգոմշյանին փաստաթղթերը պետք է տրամադրվեն  բրայլյան այբուբենով, որպեսզի կարողանա կարդալ եւ պաշտպանել իր իրավունքները: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ: