Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Հանրայինի» մասին՝ նոր զեկույցում

Հասարակություն
f95c32d929026075ed78cc87a309bd20

Արդեն քսանհինգ տարի է, ինչ Անդրկովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը, դուրս են եկել Խորհրդային միությունից եւ կարողացել են զարգացնել իրենց անկախ հանրային ԶԼՄ-ները: Սակայն, ինչպե՞ս են նրանք կարողացել դիմակայել համակարգի մարտահրավերներին այս քսանհինգ տարիների ընթացքում։ Այս հարցերի պատասխաններըը փորձում է  տալ Եվրոպայի խորհրդի  Աուդիովիզուալ ուսումնասիրությունների կենտրոնի զեկույցը։ Այսօր հրապարկված փաստաթուղթը ներկայացնում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հանրային լրատվամիջոցների վիճակը։ Զեկույցի հեղինակը Եկատերինա Աբաշինան է, ով Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտաշխատող է: Եզրակացության մեջ, Աբաշինան նշում է, որ հանրային հեռարձակումը այս այդ երկրներում ունեցել է «ընդհանուր թույլ կետեր», օրինակ՝ հանրային հեռարձակում ապահովող ընկերությունները անկախ չեն եղել քաղաքական շահերից, եղել են անկայուն ֆինանսավորման աղբյուրներ, իրավական ծրագրի կոնկրետ պահանջների բացակայություն, լսարանի հետ փոխազդեցության արդյունավետ մեխանիզմների   բացակայություն: Աբաշինան, նաեւ ընդգծում է այնպիսի միջազգային կազմակերպությունների դերը, ինչպիսիք են՝ ԵԽ-ն եւ ԵԱՀԿ-ն, որոնք չնայած չեն կարող ուղղակիորեն ազդել հանրային հեռարձակման համակարգերի վրա, բայց ակտիվ եւ հետեւողական ձեւով նպաստում են Անդրկովկասյան տարածաշրջանում հանրային հեռարձակման արժեքների  եւ լավագույն պրակտիկայի կիրառմանը»: Մանրամասներն այստեղ