Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ԱԺ-ն նիստ է գումարել

Պաշտոնական
ազհ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի համանախագահ Աշոտ Ղուլյանը: Հանձնաժողովի անդամները տեղեկություններ են ներկայացրել տոնական միջոցառումների ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքի և հետագա անելիքների մասին: Նիստին ամփոփվել են ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տարբերանշանի (խորհրդանիշի) համար հայտարարված մրցույթի արդյունքները: Պետական հանձնաժողովի անդամները մտքեր են փոխանակել տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերով եւ առաջարկություններ են ներկայացրել դրանց տեխնիկական ու ֆինանսական ապահովման վերաբերյալ: Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը համապատասխան հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին՝ միջոցառումների նախապատրաստությունները սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար: ԼՂՀ ԱԺ