Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսումնական հավաք՝ բանակի կենտրոնական մարզական ակումբում

Պաշտոնական
zin

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի:  ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները: Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները: Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ: ՊՆ