Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գովազդային գործակալությունների տնօրեններին կանչել են քաղաքապետարան

Պաշտոնական
001

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը մայրաքաղաքի գովազդային գործակալությունների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել , որի ընթացքում քննարկվել են  2016թ. հունիսի 7-ին «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները:  Խորհրդակցությանը մասնակցել են նաև մայրաքաղաքի վարչական շրջանների առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցները:  Օրենքներում կատարված փոփոխությունները մասնավորապես վերաբերում են սոցիալական բնույթի գովազդին և գովազդային վահանակների զբաղվածության մասին տեղական տուրքերի դրույքաչափերին: