ՎԱՂԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ»՝ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍԱՆ ՄԱՐԻՆՈ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը ժամը 17:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սան Մարինո հանդիպումը, որում հայ ֆուտբոլիստներին անհրաժեշտ է հաղթել առնվազն 4 գնդակ տարբերությամբ:
Ինչպես արդեն հաղորդվել է, հայ ֆուտբոլիստներն առաջին մրցավեճում հաղթել էին 2:1 հաշվով, սակայն որակազրկված ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս բերելու պատճառով Հայաստանին ՈւԵՖԱ-ն տեխնիկական պարտություն գրանցեց 0:3 հաշվով:
Սան Մարինոյի երիտասարդական հավաքականը Երեւան է ժամանել երեկ, իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում հունիսի 5-ից եւ հանգրվանել է «Ռեջինա» հյուրանոցում: Մեր թիմի կազմում ընդգրկված են հետեւյալ ֆուտբոլիսնտերը.
Դարպասապահներ. Էդգար Գասպարյան, Արթուր Հարությունյան:
Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան, Հայկ Չիլինգարյան, Վալերի Ալեքսանյան, Արթուր Ստեփանյան, Միխել Սիմոնյան, Արարատ Առաքելյան: Կիսապաշտպաններ. Սամվել Մելքոնյան, Արմեն Տիգրանյան, Նորայր Սահակյան, Գեւորգ Ղազարյան, Արտակ Օսեյան, Սուրեն Սարգսյան, Լյովա Կորոլյով, Բորիս Մելքոնյան, Ժորա Հովհաննիսյան:
Հարձակվողներ. Տիգրան Ղարաբաղցյան, Արսեն Բալաբեկյան, Ալեքսանդր Պետրոսյան, Վարդան Պետրոսյան:
Ի տարբերություն առաջին հանդիպման, գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանի գլխավորած թիմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, հունական «Օլիմպիակոսում» հանդես եկող Ժորա Հովհաննիսյանը կարողացել է ներկայանալ հավաքական: Իսկ Ռուսաստանում հանդես եկող Լյովա Կորոլյովը առաջին անգամ է հրավիրել, ինչպես եւ «Փյունիկում» հանդես եկող Նորայր Սահակյանը:
Ի դեպ, բուքմեյքերներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում Հայաստանին եւ նույնիսկ մեր թիմի համար գործակից չեն սահմանել, այլ խաղադրույթ են ընդունում, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա հաղթել 4 գնդակի տարբերությամբ, թե՞ ոչ: