Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԻ ՀԱՄԵՍՏ ՄՐՑԵԼՈՒՅԹԸ

Սպորտ

Միլանում ավարտվեց հրաձգության Գրան Պրի խաղարկությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի լավագույն հրաձիգ, օլիմպիական խաղերում 4-րդ տեղը գրաված Նորայր Բախտամյանը:

10մ տարածությունում օդամղիչ ատրճանակից կրակոցներով Բախտամյանը հավաքեց 580 միավոր եւ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Ավելի անհաջող էր Նորայրի ելույթը 50մ տարածությունում, որտեղ նա վաստակեց ընդամենը 559 միավոր եւ գրավեց 16-րդ հորիզոնականը: