Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

Սպորտ

Թենիսի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկի՝ Ռոլան Գարոսի քառորդ եզրափակիչում Դավիթ Նալբանդյանը վստահ հաղթանակ տոնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Դավիդենկոյի նկատմամբ: Վերջինս մրցամարտից առաջ նշել էր, որ ամեն ինչ անելու է վերջերս Նալբանդյանից կրած պարտությունից հետո ռեւանշի հասնելու համար, սակայն Դավիթը կրկին հաղթեց այս անգամ 6:3, 6:3, 2:6, 6:4 հաշիվներով:

Այսպիսով Նալբանդյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է աշխարհի թիվ 1 թենիսիստ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը քառորդ եզրափակիչում 6:4, 6:3, 6:4 հաշիվներով հաղթեց Մարիո Անչիչին:

Ֆեդերեր-Նալբանդյան հանդիպումը կկայանա հունիսի 9-ին, Երեւանի ժամանակով 15:00-ին: Վերջին 4 տարիների ընթացքում այս թենիսիստները միմյանց հետ հանդիպելու են 12-րդ անգամ: Մինչ այս կայացած 11 մրցավեճերից 6-ում հաղթանակ է տոնել Դավիթը, իսկ մնացած 5-ում՝ նրա մրցակիցը: