Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ոչ-ոքի խաղաց «Տրնավայի» հետ

Պաշտոնական
sport-shirak-1

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Շիրակը» ոչ-ոքի ավարտեց Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի` «Տրնավայի» հետ առաջին հանդիպումը: Այսօր Գյումրիում կայացած խաղում հաշիվը 16-րդ րոպեին բացեց շիրակցի Դավիթ Հակոբյանը: Ավաղ, մեր թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, քանի որ խաղավարտից երեք րոպե առաջ սլովակցի Էրիկ Ժիրկան վերականգնեց հաշիվը: Այդպիսով, «Շիրակը» ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Տրնավայի» հետ, որը թեթեւակի առավելություն է տալիս հյուրերին, քանի որ երկրորդ խաղում նրանց ձեռնտու է նաեւ գոլազուրկ ոչ-ոքին: Նշենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 21-ին, Տրնավայում: