Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախումբը երկկուսակցական է (տեսանյութ)

Քաղաքականություն
կոնգրես

Այսօր Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարության երկկուսակցական համալրումն՝ ի դեմս կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ջեքի Սփայերի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) որպես համանախագահներ և Ադամ Շիֆի (Դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Թրոթի (Հանրապետական, Միչիգան) որպես փոխնախագահներ, հաղորդում է Համագումարը: Այս կոնգրեսականները միացել են ներկայիս համանախագահներ Ֆրենք Փալոն Կրտսերին (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ռոբերտ Դոլդին (Հանրապետական, Իլինոյս): Region Capture4 «Կոնգրեսականներ Սփայերը, Վալադաոն, Շիֆը և Թրոթը բոլորն ապացուցել են, որ Հայկական հարցերով հանձնախմբի նվիրված ու միասնական անդամներ են: Ուրախ ենք տեսնել նրանց այս նոր, ղեկավար պաշտոններում», - ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Որքան շատ կոնգրեսականներ ստանձնեն հայկական հարցերի առաջնորդությունը, այնքան շատ կարող ենք իրականացնել, հատկապես այս փորձության ժամանակներում: Համագումարը ողջունում է Հանձնաժողովի ընդլայնված ղեկավար թիմին և ակնկալում է աշխատել նրանց հետ այս Կոնգրեսի մնացած ժամանակահատվածում», - շարունակել է Արդունին: Կոնգրեսական Փալոնի հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը հայտնել է հանձնախմբի ամրապնդման կարևորության մասին՝ հաշվի առնելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած վերջին զարգացումները տարածաշրջանում: Համանախագահ Վալադաոն ծառայում է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովում և Գյուղատնտեսության, գյուղական համայնքների զարգացման, պարենի և դեղամիջոցների վարչության և հարակից գործակալությունների հատկացումների ենթահանձնաժողովի փոխնախագահն է: Համանախագահ Սփայերն եղել է ԱՄՆ-ի պատվիրակության կազմում, որ անցյալ տարի ճանապարհորդել էր Հայաստան Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հիշատակության կապակցությամբ:Նա ծառայում է Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում որպես Վերահսկողության և հետազոտությունների ենթահանձնաժողովի բարձրաստիճան անդամ: Նա նաև ծառայում է Ներկայացուցիչների պալատի Հետախուզության մշտական ընտրված հանձնաժողովում: