A
A
Կարեն Հ. Գրիգորյանը զբաղեցրեց 5-րդ տեղը
Բարսելոնայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարին մասնակցեց Հայաստանի նախկին չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը: Մեր շախմատիստը մինչեւ 9-րդ տուրը մրցաշարի հաղթողի թեկնածուներից մեկն էր համարվում: Սակայն վերջին վճռորոշ պարտիայում նա ոչ-ոքի խաղաց վարպետության թեկնածու, հնդիկ Պ Ինիյանի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Արդյունքում, Կարեն Հ. Գրիգորյանը բաժանեց 4-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Առաջին տեղը 7 միավորով գրավեց միջազգային վարպետ, չիլիացի Քրիստոբալ Էնրիկեսը, որը լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիեանից եւ ամերիկացի Դանիել Գուրեւիչից: