ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստերները «Զվարթնոցից» սպիտակ «Չայկայով» ուղեւորվեցին Ազատության հրապարակ, որտեղ կայացավ տոնական մեծ համերգ հայ աստղերի մասնակցությամբ:
Այստեղ կրկին կարճ ելույթներով հանդես եկան շախմատիստները, որոնց այդպես էլ չէր հաջողվել հաղթահարել հուզմունքը: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ եթե չլիներ հայ ժողովրդի աջակցությունը, ապա տղաները դժվար թե հասնեին նման հաջողության:
«Ուզում եմ հավաստիացնել, որ Ձեր պադդերժկան Երեւանից ամենակարեւորն էր օլիմպիադայի ընթացքում», - դիմելով Ազատության հրապարակում ներկա հոծ բազմությանը, ասաց Սերժ Սարգսյանը:
Քիչ անց ֆեդերացիայի նախագահը կրակոտ պար բռնեց շախմատիստների հետ, իսկ միջոցառումը ավարտվեց տոնական հրավառությամբ:
Ավելորդ չէ նշել, որ չեմպիոններին դիմավորելու եւ տոնակատարության արարողություններին ներկա էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բոլոր ուժային կառույցների ղեկավարները եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: