Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործող իշխանություններից ո՞վ բաժին ունի «Զվարթնոց»-ի կոռուպցիայից (տեսանյութ)

Հասարակություն
zv

«Զվարթնոց» օդանավակայանի շուրջ հասարակական անտարբերությունը զայրացնում է ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանին: Ճարտարապետը տխրել է, որ օդանավակայանի հին շենքի քանդման դեմ ուրբաթ օրվա հանրահավաքին ներկա էր 20-30 հոգի. «Այ ժողովուրդ, ձեր սեփականությունը քանդում են, ի՞նչ եք մտածում՝ երթ եք անելու՞, թե ինչ եք անելո»): «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն Գրիգոր Ազիզյանին երբեք էլ դուր չեն եկել երթերով ու ցույցերով հարցեր լուծելը. «Ես կողմնակից եմ նրան, որ էն պետությունը, որ մենք ունենք, էն կառավարությունը, որ մենք ունենք, թույլ չտանք մասսայական հավաքներ»: Ճիշտը, ըստ նրա, հանրային քննարկումներն են, գործից հասկացող մարդկանց մասնակցությունը պրոբլեմի լուծմանը՝ «Հանրային քննարկումներով, այլ ոչ թե ամբոխով»: Օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ուրբաթ օրվա սակավամարդ բողոքի ցույցի կազմակերպիչներից մեկն է: Ըստ նրա, շենքն ուզում են քանդեն առանց հիմնավորումների: Բանախոսները կխուսափեին ամենաթողության համար մեղադրել որեւէ մեկին, նույնիսկ հարցը քաղաքականացնել չեն փորձի։ Ինչու՞ է Էռնեկյանը փորձում քանդել «Զվարթնոցի» հին շենքը: Տիկին Թարխանյանը կոռուպցիայի փոքրիկ կասկածներ ունի։ Գործող իշխանություններից ո՞վ բաժին ունի այս կոռուպցիայից, ոչ ոք չգիտի: Ըստ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի, պետք է հանձնաժողով կազմել եւ հասկանալ, թե ի՞նչ է առաջարկում արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը «Զվարթնոցի» հին շենքի փոխարեն: