Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդառատ անձրևները վնասել են մի շարք շենք-շինություններ,ծառեր են շրջվել

Պաշտոնական
mes

Հուլիսի 10-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ տեղացած հորդառատ անձրևը և քամին վնասել են մի շարք շենք-շինություններ, ընկել են ծառեր: *** Հուլիսի 10-ին, ժամը  21.04-ին տեղեկություն է ստացվել, որ քամուց Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ծառեր են շրջվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Փրկարարները փողոցի երթևեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, Չարենցի փողոցի տներից մեկում իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ: *** Հուլիսի 10-ին, ժամը 21.45-ին տեղեկություն է ստացվել, որ քամու հետևանքով Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերում կան վնասներ: Վերոհիշյալ գյուղեր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:

Հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել են «Տանձուտ» գետի մերձակա տնակները

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգի փողոցի թիվ 5-3-2-2 տնակային ավանում գտնվող տնակներից մեկը ամբողջությամբ ջրալցվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով «Տանձուտ» գետի ափը (մոտ 2մ) ճեղքվել է, ինչի հետևանքով ջրալցվել են գետամերձ տնակները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: