A
A
Տունը փլուզվել է, քարերը թափվել են հարևանի մեքենայի վրա
Հուլիսի 10-ին, ժամը 08.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Նալբանդյան 59 հասցեում չբնակեցված տունը մասամբ փլուզվել է։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է որ փլուզվել է Ա. Կ.-ին պատկանող չբնակեցված տան (136 քմ) պատից մոտ 12 քմ և ընկել հարևան թիվ 61 (սեփականատեր Կ. Մ.) չշահագործվող «ЗАЗ» մակնիշի ավտոմեքենայի վրա։