Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ցանկացել է ցած նետվել Հաղթանակի կամրջից

Պաշտոնական
kamurj

Հուլիսի 8-ին, ժամը 20.14-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Քաղաքացու հեռախոսահամարին հետադարձ զանգով պարզվել է, որ նա գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ տաքսի ծառայության ավտոմեքենայում և մոտենում է «Սրբ.Սարգիս» եկեղեցուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են 1990 թ. ծնված Լ. Գ.-ի ինքնասպանության փորձը և մոտեցրել նրան շտապօգնության ավտոմեքենային: