Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն արդեն 31 օլիմպիական ուղեգիր ունի

Սպորտ
sport-olimpiakan

Ռիոյում կայանալիք 31-րդ ամառային oլիմպիական խաղերում Հայաստանն արդեն ունի 31 ուղեգիր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, Ուկրաինայում կայացած աթլետիկայի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը ցույց է տվել 8 մետր 15 սմ արդյունք, ինչն օլիմպիական խաղերի վարկանիշ է տալիս: Մինչ այդ մեր աթլետներից օլիմպիական ուղեգրեր նվաճել էին Ամալյա Շարոյանը (հեռացատկ), Լեւոն Աղասյանը (եռացատկ), Գայանե Չիլոյանը, Դիանա Խուբեսերյանը (վազք), Լիլիթ Հարությունյանը (արգելավազք):